«Պարի Սեն Ժերմենը» ստիպված կլինի կլորիկ գումար վճարել Պոչետինոյին, եթե նրան հեռացնի զբաղեցրած պաշտոնից

«Պարի Սեն Ժերմենը» ստիպված կլինի վճարել խոշոր գումար՝ մոտ 12 միլիոն եվրո, եթե ի վերջո որոշի պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, հայտնում է L’Équipe պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ քանի որ Պոչետինոյի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, իսկ արգենտինացին ինքը խոսում է հաջորդ մրցաշրջանում թիմի խաղը բարելավելու մասին, դժվար թե նա լքի իր պաշտոնը։

Տեղեկացնենք, որ 50-ամյա մասնագետի հնարավոր հեռացման դեքում փարիզյան ակումբի ղեկավարությունը թիմը գլխավորելու նախապատվությունը տալիս է Մադրդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տարբերակին։