«Բարսելոնան» և «Ատլետիկոն» կարող են հարձակվողների փոխանակում կատարել

«Բարսելոնան» ցանկանում է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հարձակվողների փոխանակում կատարել՝ առաջարկելով Անտուան ​​Գրիզմանին Ալվարո Մորատայի դիմաց։

Անցած հինգշաբթի «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանիին նկատել են «Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Ժիլ Մարինի հետ ճաշելիս։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, խոսակցությունը եղել է հարձակվողների փոխանակման մասին։ Կատալոնական ակումբը  ցանկանում է տալ  Գրիզմանին, ով այս մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս է «Ատլետիկոյում», իսկ նրա դիմաց ստանալ Ալվարո Մորատային:

Տեղեկացնենք, որ «Յուվենտուսը», որտեղ ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս  Մորատան, նրան 35 միլիոն եվրոյով գնելու առաջնային հնարավորություն ունի: Բայց այն փաստը, որ թուրինյան ակումբը դեռ դա չի արել, գրավել է կատալոնացիների ուշադրությունը, ովքեր երկար ժամանակ է ինչ հետևում են  իսպանացուն։