«Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալը հերքել է, իր հաճախորդի «Ինտեր» տեղափոխության մասին լուրերը։ La Repubblica պարբերականի հետ զրույցում պատասխանելով Լուկակուի հնարավոր վերադարձին միլանյան ակումբ նրա գործակալը այս ամեն մեկնաբանել է որպես շատ ամղուկ ոչնչի մասին։
- Ես տակտիկական լուծումներ չեմ քննարկում, բայց ակնհայտ է, որ խնդիր կա։ Նա դեռ թիմի լավագույն ռմբարկուն է՝ թիմակիցների համեմատ ավելի քիչ խաղաժամանակով,- ասել է հարձակվողի գործակալը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը «Ազնվականների» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխացման հեղինակ։