Հայտնի է դարձել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագան լոնդոնյան ակումբի կազմում։
Goal.com պարբերականի հաղորդմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը որոշել է հաջորդ մրցաշրջանում մարզիչին պահել թիմում։ Կոնտեն կշարունակի աշխատել, նույնիսկ եթե «Տոտենհեմը» չկարողանա Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճել:
Նշվում է նաև, որ թիմը պատրաստվում է բավարարել իտալացու պահանջները` կապված հաջորդ մրցաշրջանում մրցունակ թիմ ունենալու հետ, որպեսզի 52-ամյա մասնագետը չմտածի ակումբից հեռանալու մասին։