Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժվարացել է պատասխանել լրագրողների տված աշխարհի լավագույն մարզչի մասին հարցին։
- Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին։ Ես չեմ սիրում ինձ ձայն տալ, թող ուրիշներն անեն։ Ես ապրում եմ ուրախ պահերով, հուսով եմ, որ դրանք երկար կտևեն,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ իտալացու գլխավորությամբ «Արքայական» ակումբը ընթացիկ մրցաշրջանում ժամանակից շուտ նվաճեց Լա Լիգայի 35-րդ տիտղոսը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ որտեղ մայիսի 28-ին ուժերը կչափի «Լիվերպուլի» հետ։