«Ես մեղավոր չեմ Բենզեմայի առաջին գոլի համար» Դոննարուման՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչի խաղի մասին

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման բարձր է գնահատել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղում իր խաղը։

«Ռեալի» առաջին գոլը կանոնների համաձայն չխփվեց, բայց մենք ամեն դեպքում պետք է պայքարեինք: Մենք գիտենք, թե ինչպես դա եղավ, ես ոչ մի բանում մեղավոր չեմ Բենզեմայի գոլի դեպքում։ Այժմ մենք պետք է առաջ շարժվենք, հաջորդ տարի մենք կվերադառնանք և կդառնանք լավագույնը Եվրոպայում»,- իտալացու խոսքերն է մեջբերում AFP-ն։