«Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստում Վինիսիուսի համար

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստում թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար, հայտնում է Sport պարբերականը։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը գոհ է 21-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղից և ցանկանում է նոր պայմանագրի շնորհիվ բարելավել նրա պայմանները։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագրով Վինիսիուսը «Ռեալում» տարեկան կվաստակի  10 միլիոն եվրո։ Սակայն կա մի խնդիր բրզիլացի խաղացողը մտադիր է պայմանագիր կնքել 4 կամ 5 մրցաշրջանի համար, մինչդեռ ակումբը պնդում է 6 տարով երկարաձգելու տարբերակը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։