«Նապոլիի» երկրպագուները  Սպալետիին խոստացել են վերադարձնել  գողացված ավտոմեքենան, եթե  հրաժարական տա

«Նապոլիի» մարզադաշտի մոտկայքում գտնվել է մի պաստառ՝ թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հեռանալու պահանջով։ Պաստառի վրա իտալերենով գրված է եղել 16-10-21. Սպալետի, մենք կվերադարձնենք քո Panda-ին , երբ դու հեռանաս։

Ավելի վաղ իտալական ակումբի գլխավոր մարզչից գողացել էին նրա Fiat Panda մակնիշի ավտոմեքենա, որը կայանված էր հյուրանոցի մոտ։ Բացի այդ  երկրպագուները նաև դժգոհ են եղել թիմի որոշ ֆուտբոլիստների խաղից։

Տեղեկացնենք, որ «Նապոլին» գրեթե ամբողջ առաջնության ընթացքում պայքարեց սկուդետոյի համար, սակայն վերջին տուրերում հետ մնաց «Միլանից» և «Ինտերից»: