Զեմանը կրկին քննադատել է Մոուրինյոյին

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը կրկին քննադատել է Ժոզե Մոուրինյոյին՝ ասելով, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության մակարդակը շատ ցածր է՝ այդտեղի  եզրափակիչ դուրս գալը ձեռքբերում համարելու համար:

  • Թե ինչպես նրանք հասան եզրափակիչ դա միայն ցույց է տալիս, այդ մրցաշարում մրցակցության մակարդակը, որը բավականին ցածր է։ Կարող եմ ասել, որ Մոուրինյոն բացի «Պորտուից» հաղթել է բացառապես այն ակումբերում որոնք սովոր էին հաջողության,- ասել է Զեմանը Radio1-ի եթերում։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի կարգով երրորդ՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Ռոմա» — «Ֆեյնորդ» հանդիպումը կկայնա մայիսի 25-ին ժամը՝ 23։00-ին։