Տեն Հեգը պատմել է, թե երբ է որոշում կայացրել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Ամսետերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, ով ընթացիկ մրցաշրջանից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը» պատմել է թե երբ է մանկունյական ակումբը գլխավորելու որոշումը կայացրել։

  • Դա այնքան էլ վաղուց չէր: Իրականում միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո, որոնք սկսվել են վերջին միջազգային ընդմիջմանը՝ մարտի վերջին։ «Յունայթեդում» կառուցելու և հաղթելու բան կա: «Մանչեսթեր Յունայթեդը» այնքան մեծ անուն է ֆուտբոլի պատմության մեջ։ Ակումբին հաղթական ճանապարհին վերադարձնելը մարտահրավեր է, որը ես ընդունել եմ»,- ասել է Տեն Հագը:

Հոլանդացի մասնագետը նաև հավելել է, որ բանակցությունները այնքան լավ են ընթացել, որ նա մեկ րոպե անգամ չի տատանվել իր որոշման մեջ։