«Ուրախ ենք, որ 10-րդ մրցաշրջանն անընդմեջ կանցկացնենք Չեմպիոնների լիգայում». «Ատլետիկոյի» նախագահ

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է 10-րդ մրցաշրջանը անընդմեջ Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճելու մասին։

  • Մեզ համար Չեմպիոնների լիգային մասնակցելը շատ կարևոր և հիմնարար է։ Թիմը անհավատալի առաջընթաց է գրանցել վերջին 10 տարիների ընթացքում: Շատ առումներով մենք պետք է երախտապարտ լինենք Դիեգո Սիմեոնեին դրա համար, — Սերեսոյի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը:

Հիշեցնենք, որ վերջին 8 տարիների ընթացքում Մադրիդի «Ատլետիկոն» երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում։ Երկու անգամն էլ «Հնդկացիները» պարտվել են իրենց սկզբունքային մրցակից Մադրիդի «Ռեալին»։