«Չելսիի» նոր սեփականատերը ցանկանում է թիմը ավելի լավը դարձնել, քան Աբարամովիչի օրոք էր

«Չելսիի» նոր սեփականատեր ամերիկացի գործարար Թոդ Բյոլին մտադիր է ավելի շատ գումար ներդնել լոնդոնյան թիմի զարգացման համար, քան նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը։

Ամերիկացի գործարարը ոգևվորված է թիմի հաջողություններով և ներուժով ու ցանկանում է թիմը ավելի ուժեղ և հաջողակ դարձնել, քան ռուս միլիարդատիրոջ օրոք էր։ Այսպիսով Բյոլին արդեն  անցնել է գործի և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է խոշոր գումարներ հատկացնել թիմին։

Հիշեցնենք, որ «Ազնվականների» նախորդ սեփականատեր Ռոման Աբրամովիչը ակումբը որոշոել էր վաճառել իր հանդեպ կիրաառված սահմանափակումների և պատժամիջոցների պատճառով։