ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։
2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արգենտինացին վաստակել է 130 միլիոն դոլար, որից 75 միլիոնը՝ աշխատավարձից, իսկ մնացածը՝ հովանավորչական և գովազդային պայմանագրերից:
Երկրորդ տեղում «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է՝ 121,2 միլիոն դոլար: Լավագույն եռյակում է հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 115 միլոն դոլար։