«Բավարիան» կարող է համաձայնվել ամռանը Ռոբերտ Լևանդովսկիին վաճառելուն։ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որին դեմ չէ նաև Լևանդովսկին։
Մյունխենյան ակումբը պատրաստ է մեղմացնել դիրքորոշումը խաղացողի հնարավոր հեռանալու վերաբերյալ, հայտնում է Bild-ը։
Եվ ակումբի ղեկավարությունը, և նրա խաղընկերները նկատել են նրա դժգոհությունը, և կարծում են, որ պետք չէ իր կամքին հակառակ նրան թիմում պահել։
Բացի այդ «Բավարիայում» կարծում են, որ նրա հեռանալը կարող է նաև սպորտային առումով լավ անդրադառնալ թիմի վրա, քանի որ այլևս կարիք չի լինի թիմի հարձակման գծի խաղը կառուցել նրա շուրջը։