«Բարսելոնան» Դե Յոնգին 100 մլն․ եվրոյից պակաս գումարով չի վաճառի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վերջերս լուրեր էին տարածվել, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» 70-80 մլն․ եվրոյով կգնի Դե Յոնգի տրանսֆերը։ Սակայն, ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 մլն․ եվրո։

«Բարսելոնայում» չեն ձգտում վաճառել Դե Յոնգին, ֆուտբոլիստն էլ չի ցանկանում հեռանալ թիմից։

Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ Դե Յոնգի տրանսֆերի վաճառքը կօգնի ակումբին որոշ չափով հաղթահարելու առկա ֆինանսական դժվարությունները։

Սակայն կիսապաշտպանը կհեռանա, եթե համաձայն լինի տեղափոխությանը, իսկ «Բարսելոնան» էլ հարմարավետ առաջարկ  ստանա։