Մոսկվայի «Սպարտակի» տեխնիկական հովանավոր Nike-ը խզում է համագործակցությունը ակումբի հետ։
- Nike-ից ծանուցել են «Սպարտակին» հովանավորչական պայմանագրի խզման մասին, քանի որ, ՈՒԵՖԱ-ի վճռի համաձայն, մեր ակումբը հաջորդ մրցաշրջանում չի կարողանա մասնակցել եվրոպական մրցաշարերին: «Սպարտակի» կոմերցիոն բաժինը աշխատում է նոր տեխնիկական հովանավոր գտնելու ուղղությամբ,- ասվում է Մոսկվայի «Սպարտակի» տարածած հաղորդագրության մեջ։
Ամերիկյան Nike ընկերությունը Մոսկվայի «Սպարտակի» գործընկերն էր 2005 թվականից։