«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ցանկանում է կարիերան շարունակել «Սևիլյայում»։ Աղբյուրի տեղեկություններով՝ Իսկոն դժգոհ է «Ռեալում» իր ստացած խաղաժամանակից։ Նա «Սևիլյա» կարող է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, քանի որ նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հունիսի 30-ին։
Պաշտոնապես Իսկոյի՝ «Սևիլյա» տեղափոխվելու մասին կհայտարարվի ՉԼ-ի եզրափակչից հետո։
Հիշեցնենք, որ Իսկոն «Ռեալում» է հանդես գալիս 2013թվականից։ Նա այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում Լա լիգայում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։