«Սպարտակը» 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ

Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում հաղթեց Կրասնոյարսկի «Էնիսեին» (3:0): Կարմիր-սպիտակները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպեն «Դինամոյի» հետ։ Վերջին անգամ «Սպարտակը» գավաթի եզրափակիչ փուլ է դուրս եկել 2006 թվականին։ Այդ եզրափակչում կարմիր-սպիտակները պարտվեցին ԲԿՄԱ-ին` 0:3:

Եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին։ Ռուսաստանի գավաթի գործող հաղթողը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է։