Հոջսոնը հեռացվեց «Ուոթֆորդից», Ռոբ Էդվարդսը թիմը կգլխավորի նաև Չեմպիոնշիփում

Անգլիայի Պրեմիեր Լիգայի հետնապահներից մեկը՝ «Ուոթֆորդը» հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոբ Էդվարդսը: Վերջինս ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Նա փոխարինել է Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին։ «Ուոթֆորդը» դեռ երկու տուր առաջ էր կորցրել Պրեմիեր լիգայում տեղը պահելու հնարավորությունները: