«Բարսելոնան» ցանկանում է արագ ավարտել Կոուտինյոյի վաճառքը

Ինչպես հայտնում է հայտնի ֆուտբոլային լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական «Բարսելոնան» շտապեցնում է «Ասթոն Վիլային» Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերի գործընթացն ավարտին հասցնելու համար։ Տրանսֆերից ակնկալվող 20 միլիոն եվրոն անհրաժեշտ է «Բարսելոնային», որպեսզի ակումբի ֆինասական բալանսը կարգավորվի։

Ամեն ինչ արդեն հստակցված է, բիրմինգհեմցիները բրազիլացու հետ պայմանավորվել են նաև աշխատավարձի շուրջ, մնում են ֆորմալ փաստաթղթային ձևակերպումներ։