«Ռեալը» չի պլանավորում կազմի կտրուկ փոփոխություններ կատարել

Մադրիդի «Ռեալը» չի պլանավորում կազմի կտրուկ փոփոխություններ կատարել, հայտնում է  լրագրող  Սիրո Լոպեսը։

Աղբյուրի տեղեկություններով ՝ Արքայական ակումբը աստիճանաբար կթարմացնի կազմը ՝ ոչ մի հեղափոխություն չձեռնարկելով։ Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ չափազանց մասշտաբային փոփոխությունները կվնասեն սերնդափոխությանը և ժառանգականությանը։

Ակումբում շատ են գնահատում խաղացողների մեծ սերունդը ՝ Կազեմիրոն, Բենզեման, Մոդրիչը, Կրոսը և մյուսները ոչ միայն դեռ անհավանական մակարդակ են պահպանում, այլև սովորեցնում են երիտասարդներին։

Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին երակումբի  նախագահ Ֆլորենտինո Պերեսին ասել է, որ հենց այդ ֆուտբոլիստների առկայությունն է ստիպում երիտասարդ ֆուտբոլիստներին լինել առավել պրոֆեսիոնալ և կարգապահ:

Հաղորդվում է, որ Ֆլորենտինոն  կարծում է, որ հանդերձարանը դեռ երբեք այնքան համախմբված չի եղել, որքան հիմա:

Նշենք, որ «Ռեալը» արդեն համաձայնեցրել է երկու նոր ֆուտբոլիստների՝ Կիլիան Մբապեի և Անտոնիո Ռուդիգերի տեղփոխությունը, ովքեր ամռանը կհամալրեն թիմի կազմը։