Էրիկ տեն Հագը ցանկանում է երկու շաբաթով կրճատել  «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին տրվող արձակուրդը

«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է մինչմրցաշրջանային նախապատրաստական փուլը մեկնարկել երկու շաբաթով շուտ,  քան նախատեսված էր, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի մասնագետը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին անհրաժշտ են լրացուցիչ մարզումներ, որպեսզի կարողանան հարմարվել նրա խաղաոճին։ Ի սկզբանե նախատեսված էր մինչմրցաշրջանային նախապատրաստական փուլը սկսել հուլիսի 4-ից՝ ԱՊԼ-ի մեկնարկից մեկ ամիս առաջ, սակայն տեն Հագը ցանկանում է կրճատել ֆուտբոլիստներին տրվող արձակուրդը, և այն սկսել հունիսի 20-ից։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Էրիկ տեն Հագը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։