Կյելինին այս մրցաշրջանի ավարտից հետո   կհեռանա  «Յուվենտուսից»

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Նա ապրիլից  առաջարկներ ունի MLS-ի երկու ակումբներից, այդ թվում՝ «Լոս-Անջելեսից»։ Կյելինին դեռ որոշում չի կայացրել, այն դեպքում, երբ ամռանը «Յուվենտուսը» վստահաբար նոր կենտրոնականի ձեռք կբերի։