«Նյուքասլը» Օսիմհենի վերաբերյալ առաջարկ է  արել «Նապոլիին», սակայն  մերժում է  ստացել

«Նյուքասլը» «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի վերաբերյալ առաջարկ է  արել։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ակումբի ղեկավարությունը մերժել է «Նյուքասլի» առաջարկը, քանի որ իրենց ձեռնտու չի եղել այն գումարը, որը առաջարկել են 23-ամյա նիգերիացու համար։ «Նապոլին» Օսիմհենին պատրաստ է վաճառել նվազագույնը 100 մլն․ եվրոյով։

Նշենք, որ Օսիմհենի գործող պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ ավարտվում է  2025 թվականին։ Նա այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։