Քեյնը կհեռանա «Տոտենհեմից», եթե Կոնտեն չմնա

«Տոտենհեմի»նախկին պաշտպան Ջոնաթան Վուդգեյթը կարծում է, որ Հարի Քեյնն ամռանը կլքի ակումբը, եթե Անտոնիո Կոնտեն հեռանա։ Կոնտեն նշանակվել է անցած նոյեմբերին, բայց նրա անունը կապված է ՊՍԺ-ի հետ, որը, ըստ սպասումների, կհեռացնի Պոչետինոյին։

2008-ից 2011 թվականներին «Տոտենհեմում» 3 տարի անցկացրած Վուդգեյթը կենսականորեն անհրաժեշտ է համարում, որ ակումբի սեփականատերերը պահեն իտալացուն, քանի որ նրա ապագայից է կախված Քեյնի ապագան։

Անցած ամառ անգլիացու ծառայություններով հետաքրքրված էր «Սիթին», բայց մնաց նույն թիմում, քանի որ բիզնեսը տապալվեց։

Այս ամառ ևս Քեյնը կարող է դառնալ հետաքրքրության առարկա, և Վուդգեյթը կարծում է, որ Կոնտեի մնալը Քեյնին կհամոզի անել նույնը։

«Ես կարծում եմ, որ եթե Կոնտեն հեռանա, Քեյնը ևս կգնա։ Նա պայմանագրով 2 տարի ունի դեռ, իսկ Կոնտեն՝ ընդամենը 1 տարի։

Ինձ թվում է՝ Կոնտեն կհեռանա, եթե թիմը չհայտնվի լավագույն քառյակում։ Ես գիտեմ, որ «Սիթին» արդեն Հալանդին է ձեռք բերել, բայց կգտնվի ինչ-որ ակումբ, որը կցանականա ձեռք բերել Քեյնին․ նա համաշխարհային մակարդակի խաղացող է», — Վուդգեյթի խոսքերն է մեջբերել Standard.co.uk-ը։