«Ես երջանիկ եմ «Լիվերպուլում». Սադիո Մանե

Երեկ իսպանական մամուլում լուրեր տարածվեցին, որ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ցանկանում է տեղախոխվել «Բարեսելոնա»։ Խոսվում է նաև Մյունխենի «Բավարիայի» կողմից եղած հետաքրքրության մասին: «Աստոն Վիլային» 2:1 հաշվով հաղթելուց հետո սենեգալցին խուսափեց մեկնաբանություններից, բայց նշեց հետևյալը:

«Երջանիկ եմ «Լիվերպուլում» իմ ներկա կարգավիճակից։ Վայելում եմ ամեն մի վայրկյանը։ Առանց թիմակիցներիս ես ոչինչ եմ», — նշել է Մանեն։

Նշենք, որ 30-մյա Մանեի պայմանագրի ժամկետը մերսիսայդցիներ հետ ավարտվում է 2023 թվականին։ Նրա աշխատավարձը այժմ կազմում է շաբաթական 100 հազար ֆունտ, որը զիջում է թե՛ Սալահի, թե՛ Վան Դեյկի, թե՛ Ալիսոնի վաստակած գումարներին։ Ըստ գործակալի՝ սենեգալցին պահանջում է աշխատավարձի բարձրացում և նոր երարաժամկետ պայմանագիր։