«Շախտյորը» ցանկանում է Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները անցկացնել Լեհաստանում

Դոնեցկի «Շախտյորի» տնօրեն Դարիխո Սռնան ասել է, որ ակումբը ցանկանում է Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանի տնային հանդիպումներ անցկացնել Լեհաստանում։

«Վերջերս «Շախտյորը» ընկերական հանդիպում անցկացրեց «Լեգիայի» հետ: Եվ հնարավոր է, որ սա մեր ակումբի վերջին հանդիպումը չէր Լեհաստանում։ Այս երկիրն օգնում է Ուկրաինային, մենք ծրագիր ունենք, թե ինչպես կարող ենք վարձահատույց լինել։

Մենք ցանկանում ենք Չեմպիոնների լիգայի խաղեր անցկացնել Լեհաստանում։ Այդ կերպ մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը։ Ափսոս, որ ոչ մի լեհական ակումբ չի խաղում Չեմպիոնների լիգայում, բայց մենք ուրախ կլինենք այս հանդիպումները Լեհաստան բերել։ Կարծում եմ՝ Վարշավան շատ լավ վայր կլիներ Չեմպիոնների լիգայի մեր հանդիպումների համար»,- Սռնայի խոսքերն է մեջբերում Sportowe Fakty-ն։