«Խոսիր քո թիմից, արդարացումները չեն փրկի». Կոնտեն՝ Կլոպին

Պրեմիեր լիգայի անցած տուրի «Տոտենհեմի» հետ խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ասուլիսի մի մասը նվիրել էր լոնդոնյան թիմի խաղաոճին։ Այսօր կայացած ասուլիսին «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է գերմանացուն:

«Ապագայում կենտրոնացիր քո թիմի վրա, այլ ոչ՝ մրցակիցների։ Նման կերպ դու ցանկանում ես տվյալ խաղում անհաջողությանը արդարացում փնտրել։ Պրոբլեմները քո թիմի մեջ են։ Ուրիշների տարածք մի մտեք»,- նշել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Կարմիրները» չկարողացան տանը հաղթել Կոնտեի թիմին և գործնականում դուրս մնացին չեմպիոնական պայքարից։