Պոգբան մոտ է «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագիր կնքելուն

«Պարի Սեն Ժերմենը» մեծ առաջընթաց է գրանցել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխության հարցում, հայտնում է  լրագրող Ադրիեն Գրենյեն։

Նշվում է, որ ֆրանսիական ակումբն այժմ ակտիվորեն աշխատում է գործարքը վերջնական ավարտին հասցնելու ուղղությամբ, որպեսզի վերացնի «Յուվենտուսի» կողմից Պոգբային ձեռք բերելու ցանկացած փորձ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Պոգբայի անունը ակտիվորեն կապում էին «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն ֆրանսիական մի շարք լրատվականներ հերքել են 29-ամյա խաղացողի տեղափոխությունը «Էթիհադ»։