«Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ինձ թույլ չեն տալիս խոսել»․ Գվարդիոլան՝ Հալանդի տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնարկել է, որ իր ակումբը մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելուն։ Իսպանացին ասել է, որ իրավիճակն արդեն շատերի համար ակնհայտ է, սակայն իրեն արգելված է խոսել մինչև գործարքի պաշտոնական հրապարակումը։

  • Դորտմունդի «Բորուսիան» ինձ արգելել է խոսել Հալանդի մասին մինչև գործարքի ավարտը։ Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ինձ թույլ չեն տալիս խոսել։ Ես հիմա կարիք չեմ տեսնում ապագայի կամ հաջորդ մրցաշրջանի մասին խոսելու»,- ասել է Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ նորվեգացու հրաժարագինը կազմում է 64 միլիոն ֆունտ, սակայն նրան ձեռք բերելու համար մանչեսթերյան ակումբը ստիպված կլինի ծախսել 213 միլիոն ֆունտ։