Ալեքսանդր Զինչենկոն 10-ամյա ուկրաինացի փախստականին հրավիրել է «Մանչեսթեր Սիթիի» մարզմանը։
« Սա Անդրեյն է։ Նա 10 տարեկան է։ Այժմ նա գտնվում է ապահով վայրում։ Ինչպես և ուկրաինացիների մեծ մասը, նա ընտանիքի հետ ստիպված է եղել լքել տունը։ 75 օր առաջ այս տղան երազում էր ֆուտբոլիստ դառնալ և մարզվում էր իր թիմի հետ։
Այսօր նա երազում է միայն մեր երկրում խաղաղության մասին։ Ինձ համար շատ ցավալի է, քանի որ Ուկրաինայում հիմա շատ երեխաներ կան, ինչպիսին Անդրեյն է: Նրանց զրկել են մանկությունից, կամ, ինչն ավելի վատ է, կյանքից։
Հավատում եմ, որ կգա մի օր, երբ բոլոր երեխաները կրկին կկարողանան անհոգ ապրել, երազել և ստանալ դրական զգացողություններ, որոնք այսօր Անդրեյը ստացել է մեր մարզման ժամանակ» , — իր ինստագրմայան էջում գրել է Զինչենկոն։