ՌՖՄ-ն կմասնակցի Վիենայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի կոնգրեսին

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը(ՌՖՄ) կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 46-րդ կոնգրեսին, որը տեղի կունենա մայիսի 11-ին Վիենայում։ ՌՖՄ-ի պատվիրակությունը կգլխավորի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ալաևը, հայտնում է  ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։ Բացի այդ, ՌՖՄ-ի նախագահը՝ Ալեքսանդր Դյուկովը մայիսի 10-ին կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գործկոմի հերթական նիստին։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՈՒԵՖԱ-ն արգելել էր ռուսական ակումբներին և հավաքականի մասնակցել իրենց հովանո ներքո անցկացվող մրցաշարերին։