«Չելսիի» նոր սեփականատերը կաջակցի Տուխելին. պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին կաջակցեն ակումբի նոր սեփականատերերը։

The Telegraph-ի տվյալներով ՝ «Լոս-Անջելես Դոդջերսի»  համասեփականատեր Թոդ Բյոլին, որը մտնում է «Չելսիի» սեփականատերերի նոր խմբի կազմի մեջ, բանակցություններ կվարի լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Բրյուս Բակի եւ  ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայայի հետ: Նրանք կքննարկեն ակումբի ղեկավարների ապագան։

Ավելի վաղ Բյոլին այցելել էր ԱՊԼ-ի շրջանակներում տեղի ունեցած՝ «Վուլվերհեմփթոնի»(2:2)  հետ հանդիպմանը, որտեղ նստած էր Բակի կողքին, որը, ինչպես սպասվում է, կմնա ակումբում, առնվազն անցումային շրջանում: Գրանովսկայան էլ կարող է մնալ։

Սպասվում է, որ լոնդոնյան ակումբի ամբողջ  ղեկավար կազմը ներկա կգտնվի մայիսի 14-ին կայանալիք Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպմանը։

Թոմաս Տուխելը չի պատրաստվում հեռանալ «Չելսիից», սակայն կնախընտրեր աշխատել Գրանովսկայի և Պետր Չեխի հետ: Սպասվում է, որ Բյոլին կշփվի մարզչի հետ մինչև «Չելսիի» գնման մասին պաշտոնապես հայտարարվի: Նա Տուխելին աջակցություն կհայտնի և կիմանա, թե ինչ դիրքեր կցանկանար ուժեղացնել կազմում։ Բյոլին պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ ներդրումներ կատարել։

Գրանովսկայան Չեխի և Տուխելի հետ արդեն աշխատանք է տանում ամառային տրանսֆերների ուղղությամբ, որպեսզի «Չելսին» հայտնվի լավագույն դիրքում, երբ ակումբին թույլ տան գործարքներ իրականացնել: