«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է ՉԼ-ից դուրս մնալու մասին։
«Դա նման էր պատերազմի։ Դու անընդհատ մտածում ես, թե ինչ է կատավել։ Դա դժվար է։ 8 ամիս սպասում ես եզրափակչում հայտնվելու համար, իսկ վերջին րոպեին այն անհետանում է։ Այդպիսին էր «Ռեալի» հետ խաղը։ Այդպիսին է ֆուտբոլը»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի»(1։3 լր․ ժ) հետ խաղում մինչև 90-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթին» 1։0 հաշվով հաղթում էր, սակայն մադրիդյան ակումբը կարողացավ մրցավարի կողմից ավելացված 6 րոպեների ընթացքում երկու գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ նրանց հաջողվեց ևս մեկ գոլ խփել և դուրս գալ եզրափակիչ։