Կլոպ․ Ակնհայտ է, որ ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարը դեռևս չի ավարտվել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքի մասին։

« Ես իմ ֆուտբոլիստներին չեմ ասել, որ ամեն ինչ ավարտված է։ Ակնհայտ է, որ ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարը դեռևս չի ավարտվել։

Մենք դեռ 3 հանդիպում ունենք անցկացնելու, և ես մտածում եմ, թե ինչպես կարող ենք հաղթել այդ խաղերում, և ես չեմ կարող ասել, թե ինչպես է «Սիթին» պատրաստվում հաղթել իր վերջին 3 խաղերը։ Մենք չենք դադարում հավատալ։

Հիանալի է, որ մենք ինքներս կարող ենք որոշել, ինչպես նայել այս իրավիճակին։ Ես ձգտում եմ օգնել տղաներին իրավիճակը տեսնել այնպես, ինչպես ես եմ այն տեսնում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Տեղեկացնենք, որ այս պահին «Մանչեսթեր Սիթին » ԱՊԼ-ում անցկացրած 35 խաղից հետո վաստակած 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը»՝ նույնքան խաղից հետո վաստակած 83 միավորով երկրորդն է։ Թիմերին մինչ առաջնության ավարտը մնացել է 3-ական հանդիպում   անցկացնել։