«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան մասնակցել է Իտալիայի A սերիայի 36-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի»(0։2) հետ հանդիպմանը։ Նա 90-րդ րոպեին փոխարինել է Կարսդորֆին։ Այսպիսով, սա «Ռոմայի» պաշտպանի համար դարձավ 311 օրվա մեջ առաջին հանդիպումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշենք, որ այս ընթացքում Սպինացոլան վերակագնվում էր ախիլի վնասվածքից, որը ստացել էր Իտալիայի հավաքականի կազմում՝ Եվրո-20-ի ընթացքում։ Մասնավորապես, նա վնասվածք էր ստացել Եվրո-20-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի(2։1) ընտրանու հետ խաղում։