«Մանչեսթեր Սիթին» պայմանագիրը երկարաձգելու շուրջ  բանակցություններ է վարում Գվարդիոլայի հետ

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է  երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը, հայտնում է  լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գվարդիոլայի պայմանագիրը հնարավոր է  երկարաձգվի մինչև 2025թ․-ը։ Նշենք, որ նրա  գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023թ․-ի ամռանը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016թ․-ին և այդ ընթացքում թիմը 10 տիտղոս է նվաճել։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության ավարտից 3 տուր առաջ՝ 35 խաղում վաստակած 86 միավորով գլխավորում է  մրցաշարային աղյուսակը, իսկ նրա մոտակա մրցակիցը՝ «Լիվերպուլը» նույնքան  խաղից հետո վաստակել է 83 միավոր։