«Արսենալը» մոտ է Թիլեմանսի տրանսֆերը գնելուն

Լոնդոնի «Արսենալը» մոտ ժամանակներս կարող է  իրականացնել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Թիլեմանսի  տրանսֆերը, հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «կանոնիրները» ցանկանում են ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը, իսկ Թիլեմանսը գլխավոր թեկնածուներից մեկն է։ Գործարքի արժեքը կարող է կազմել 40 մլն․ ֆունտ։

Այս մրցաշրջանում Թիլեմանսը «Լեսթերի» կազմում ԱՊԼ-ում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 մլն․ եվրո։