Մանեն առաջ է անցել Լևանդովսկիից ու Մբապեից Ոսկե գնդակի համար պայքարում

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն Goal պորտալի վարկածով ընդգրկվել է «Ոսկե գնդակի» լավագույն հավակնորդների եռյակում։

Պորտալի վարկանիշի համաձայն՝ Մանեն առաջ է անցել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեից և այժմ երրորդ տեղում է։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարունակում է առաջատար մնալ, իսկ երկրորդ տեղում «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն է։

Ոսկե գնդակի հավակնորդների տասնյակն ըստ Goal-ի ունի հետևյալ տեսքը.

1. Կարիմ Բենզեմա
2. Մոհամեդ Սալահ
3. Սադիո Մանե
4. Ռոբերտ Լևանդովսկի
5. Կիլիան Մբապե
6. Վինիսիուս Ժունիոր
7. Լուկա Մոդրիչ
8. Կևին Դե Բրույնե
9. Ֆիլիպ Ֆոդեն
10. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ