«Դա դեռ պաշտոնական չէ». Չավին՝ Հալանդի հնարավոր տրանսֆերի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի հետ վերջինիս տրանսֆերի հարցում: Նշենք, որ կատալոնական ակումբը նույնպես ցանկանում է ձեռք բերել Հալանդին:

«Պաշտոնապես գործարքը դեռ ավարտված չէ։ Այնպես որ ասելիք չունեմ։ Երբ պաշտոնապես հայտարարվի, կարող եք նորից ինձ հարցնել։ «Բարսելոնայի» համար դժվար է Հալանդի հետ պայմանագիր կնքել ֆինանսական իրավիճակի պատճառով»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։