«Վալենսիան» պաշտոնական հայտարարություն է տարածել, որում երկրպագուներին և ԶԼՄ-ներին խնդրել է հարգանքով վերաբերվել գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասին և թիմին, որոնք ողջ մրցաշրջանի ընթացքում ենթարկվում են հալածանքների: Նշենք, որ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Վալենսիան» 35 խաղից հետո վաստակած 44 միավորով ընթանում է 10-րդ հորիզոնականում։
«Թշնամական արտահայտությունների տարափը, որը սնուցվում է որոշ լրատվամիջոցներով, որի միակ նպատակը մարզչին ու թիմին վնաս հասցնելն է, հանգեցրել է շատ լուրջ վիրավորանքների մեր մարզչի հասցեին հակառակորդ թիմերի երկրպագուների կողմից։ Այդ իսկ պատճառով ակումբի անունից խնդրում ենք հարգանքով վերաբերվել մեր մարզչին և մեր թիմին», ասված է հայտարարության մեջ։