Հայտնի է դարձել այն պայմանը, որի դեպքում Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 37-ամյա պորտուգալացին իր խաղընկերներին հայտնել է, որ մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», եթե իհարկե նոր գլխավոր Էրիկ տեն Հագը նրան կցանկանա տեսնել թիմում։

Աղբյուրի տվյալներով ՝ Ռոնալդուն չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»  բարդ իրավիճակում և հույս ունի օգնել թիմին վերադառնալ Չեմպիոնների լիգա և փորձել հաջորդ տարի տիտղոս նվաճել:

Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի»  կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 39 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 3 գոլային փորանցման հեղինակ։