«Ասթոն Վիլան» ցանկանում է «Բարսելոնայից» գնել Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ 29-ամյա բրազիլացու լիարժեք տրանսֆերը ակումբները կքննարկեն ամռանը։
Նշենք, որ Կոուտինյոն «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս վարձավճարով, որը ավարտվում է հունիսի 30-ին։ Նախօրեին բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հայտարարել էր, որ անկասկած կցանկանար բրազիլացուն թիմում պահել:
Այս մրցաշրջանում Կոուտինյոն «Ասթոն Վիլայի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։