«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է Հոլանդի հետ պայմանագրի պայմանները

«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում, հայտնում է  The Athletic-ը՝ հղում անելով Գերմանիայի իր աղբյուրներին։ Նորվեգացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» ամբողջությամբ համաձայնեցված է։

«Մանչեսթեր Սիթին» կվճարի Հոլանդի հրաժարագինը՝ 75 մլն․ եվրո։ 21-ամյա հարձակվողի տեխափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ Հոլանդը այս մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։