«Արսենալը» հետաքրքրված է Ռահիմ Սթերլինգի ծառայություններով

«Արսենալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է The Telegraph-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Սթերլինգի պայմանագիրը «Սիթիի» հետ  ավարտվում է 2023թ․-ի ամռանը, իսկ այն երկարաձգելու բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս։ Ուստի «քաղաքաբնակները» ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան վաճառեն, որպեսզի մյուս տարի նա թիմից չհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։ Իսկ «Արսենալը» ցանկանում է  ուժեղացնել թիմի հարձակման պոտենցիալը և Սթերլինգի դիտարկում է  հնարավոր տարբերակներից մեկը։

Այս մրցաշրջանում Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիի»  կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 41 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է  85 մլն․ եվրո։