20 խաղում 20 գոլ. կանանց «Չելսիի» թիմը դարձավ չեմպիոն, իսկ «Ոսկե խաղակոշիկը» բաժին հասավ Սեմ Քերին

Կանանց Անգլիայի Սուպերլիգայի առաջնության վերջին տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ, մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» էր: Հաղթանակից հետո թիմը առաջ անցավ բոլորից ու հռչակվեց Սուպերլիգայի հաղթող: Խաղում դուբլի հեղինակ դարձավ տանտերերի ռմբարկու Սեմ Քերը: Վերջինիս անցկացրած 20 խաղում խփեց 20 գոլ՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: «Յունայթեդի» հետ խաղում Քերի խփած գոլերից մեկը պարզապես փայլուն ստացվեց: