«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» կրած պարության մասին։ Ըստ իսպանացու՝ խաղից հետո ոչ մի բառ չէր կարող խեղդել պարտության ցավն իր մեջ։
- «Ռեալի» հետ խաղից հետո բառեր չկային, որոնք կարող էին զսպել կամ խլացնել այն ցավը, որը տանջում էր մեզ մեր ներսում։ Նման դեպքերում պարզապես պետք է ընդունել այս ցավը, այնուհետև անցնել դրա միջով և ամեն ինչ նորից սկսել»,- ասել է Գվարդիոլան։