«Բարսելոնայի» 39-ամյա պաշտպան Դանի Ալվեշը կիսվելէ իր ապագայի ծրագրերով։
« Ես ամեն օր ինտենսիվ մարզվում եմ առանց որևէ բանի մասին մտածելու, քանի որ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա ապագայում: Սակայն ես վստահաբար կարող եմ հայտարարել, որ ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում», քանի որ այստեղ իմ տունն է ։
Ես կարծում եմ, որ կարող եմ շարունակել օգուտ բերել ակումբին, սակայն պայմանագրի երկարաձգումը կախված է ոչ միայն ինձանից։
Իմ առաքելությունն էր գալ այստեղ և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։ Ես ոչ մի բան չեմ կարող անել, բացի 200 տոկոսով ինձ նվիրել այն ակումբին, որը ես սիրում եմ և ուզում եմ այստեղ լինել ամեն գնով։ Եթե «Բարսելոնան» ցանկանա, որ երկարաձգեմ պայմանագիրը, ես շատ կուրախանամ», — Ալվեշի խոսքերն է մեջբերում Marca-ն։