Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է  գլխավորել Մարոկկոյի հավաքականը

Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ծառայություններով, հայտնում է Bein Sports-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մարոկկոյի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել պորտուգալացի մարզչի հետ։ Նա հնարավոր է գլխավորի Մարոկկոյի ընտրանին աշխարհի առաջնությունում։

Հավաքականի ներկայիս մարզիչ Վահիդ Հալիլոջիչը  լարված հարաբերություններ ունի մի շարք առաջատար ֆուտբոլիստների հետ։ Հատկապես Հակիմ Զիեշի և Նուսաիր Մազրաուիի հետ։ Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցում  չի աջակցում Հալիլոջիչին և ցանկանում է առաջատար ֆուտբոլիստներին տեսնել աշխարհի առաջնությունում։

Հիշեցնենք, որ Մարոկկոյի ընտրանին աշխարհի առաջնությունում ընդգրկված է F խմբում, որտեղ կմրցի՝ Բելգիայի, Խորվաթիայի և Կանադայի հավաքականների հետ։