Ավարտվեց Ֆրանսիայի գավաթի «Նիս» — «Նանտ» եզրափակիչ հանդիպումը։ Հանդիպումը կայացավ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հաղթանակ տարավ «Նանտը»՝ 1:0 հաշվով։ Միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսի սկզբում։ 47-րդ րոպեին կիսապաշտպան Լյուդովիկ Բլասը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Այսպիսով, «Նանտը» դարձավ Ֆրանսիայի գավաթի հաղթող։ Թիմը պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց այս գավաթը։ Ազգային գավաթի խաղարկությունում «Նանտի» վերջին հաղթանակը գրանցվել է 1999/2000 մրցաշրջանում։
«Նանտը» Ֆրանսիայի ամենատիտղոսակիր ակումբներից է։ Թիմն ունի ութ չեմպիոնական հաղթանակ, իսկ երկրի գավաթում չորս հաղթանակից բացի՝ Ֆրանսիայի սուպերգավաթի երկու գավաթ։